ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ստեփան Մարգարյան. Ծառուկյանի հետ ունեցել ենք անցյալ և հարգում ենք մեր անցյալը

Ստեփան Մարգարյան. Ծառուկյանի հետ ունեցել ենք անցյալ և հարգում ենք մեր անցյալը
11.12.2016 | 19:30

Նախընտրական այս շրջանում քաղաքական դաշտում դաշինքների ձևավորման փուլ է: «Համախմբում» կուսակցությունը ևս ակտիվ քննարկումներ էր սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ: Կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ասել է, որ կուսակցությունը կհամագործակցի մի քանի քաղաքական ուժերի հետ. «Մենք կողմնակից ենք լայն համախմբման, զբաղված ենք գաղափարական հենքերը համաձայնեցնելով, մեզ համար դա շատ կարևոր է: Կարևոր է հասկանալ՝ տնտեսության, նաև արտաքին քաղաքականության, ներքին խնդիրների վերաբերյալ դիմացինը նույն պատկերացումն ունի, թե ոչ»:


Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում տեղեկատվություն եղավ, որ «Համախմբումը» տեղ չի տվել «Ազատ դեմոկրատներին», Ստեփան Մարգարյանը նշեց. «Մենք պաշտոնապես հերքել ենք դա, քննարկում չի եղել, որ մերժենք կամ չմերժենք»: «Համախմբումը» ողջունում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն. «Մենք Գագիկ Ծառուկյանի հետ ունեցել ենք անցյալ և հարգում ենք մեր անցյալը, մինչև Ծաուկյանից չլինի պաշտոնական հայտարարություն, մենք որևէ բան չենք ասում այս ուղղությամբ»:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ